ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News
Մարիուպոլ քաղաքում, որի համար ավելի քան մեկ ամիս ծանր մարտեր են ընթանում Ռուսաստանի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների զինված ուժերի և ուկրաինական զինվորականների միջև, Կիևին ենթակա ավելի քան երեք հազար զինվորական է մնացել։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ բանակի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Россия-24»-ի եթերում։
«Մեր տեղեկություններով՝ Մարիուպոլում մնացել են Ուկրաինայի զինված ուժերի՝ շուրջ երեք հազար գրոհային», - հայտարարել է նա։
Ռուսական զինված ուժերը՝ հիմնականում Չեչնիայից ժամանած ստորաբաժանումները, շարունակում են Մարիուպոլի գրավման համար մղվող մարտերը։ Քաղաքը ռազմական գործողությունների արդյունքում գրեթե ամբողջությամբ վնասվել է։ Այս պահին ռուսական ուժերը տիրապետում են Մարիուպոլի կենտրոնին և ծայրամասերին, իսկ ուկրաինացիները՝ նավահանգստին և գործարանային թաղամասերին։
--00--ՀԶ