ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ
Տեսչական մարմնիցհայտնում են, որ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:
Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.
Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը: 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահպանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերհսկողությունը:
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ոլորտում ևս առկա է դրական դինամիկա՝ կառուցապատողները առավել մեծ ուշադրաություն են դարձնում իրականացվող ծրագրերի որակին: Ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերված 82 խախտումներից 36-ը(44%) արդեն իսկ վերացվել են՝ մնացած խախտումների վերացումը նախատեսվում է ստուգել և փաստագրել ավարտական ակտի տրամադրման շրջանակներում:
Որոշվել է ստուգումների պլանում ավելացնել ևս 81 սուբվենցիոն ծրագրերի ստուգում:
Միջմարզային ու միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ: Որոշվել է երթուղիների բնականոն գործունեության կարգավորման հարցերը ևս մեկ անգամ քննարկել լիազոր մարմինների հետ՝ որոնց լուծում պետք է տրվի հրատապ կարգով։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր։
--00--ՍԳ