ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
«Բրյուսելում բանակցություններն ընթացան ադրբեջանական օրակարգով՝ չկար Արցախի կարգավիճակի և ՀՀ-ի կողմից առաջ քաշած Մինսկի խմբի ֆորմատով բանակցությունները վարելու պահանջը, հերթական քաղաքական դիվանագիտական պարտությունն էր»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
«Բրյուսելի հայտարարության մեջ հայկական շահերից բխող որևէ հարց չի ամրագրվել, զարմանում եմ, որ բանակցությունները շարունակվել են: Եթե բանակցություններում միայն Ադրբեջանի շահն էր բարձրացվում, և Հայաստանի շահն անտեսվում էր, ապա ՀՀ ղեկավարը պետք է չշարունակեր բանակցությունները: Պարզ է, որ նոր կապիտուլյացիոն փաստաթղթի նախապատրաստական գործընթաց է սկսվում»,- ավելացրեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում։