ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
«Մի քանի ամիս հետո հանձնվելու են Լաչինի շրջանի որոշ գյուղեր՝ Աղավնո և այլն, Ադրբեջանն արագորեն սկսել է մյուս ճանապարհի շինարարությունը, որը շրջանցելու է Լաչինը և հայաբնակ գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ շրջանցիկ ճանապարհ է լինելու, որը կապելու է ՀՀ-ն Արցախի մնացած մասին՝ շրջանցելով Շուշին, Ադրբեջանն էլ բազմաթիվ անգամ ասել է, որ ճանապարհի շինարարությունն ավարտին է մոտենում»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով Արցախի հարցի շուրջ ընթացող բանակցություններին՝ քաղաքագետը նշեց, որ հետևելով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը՝ հասկանալի է դառնում, որ այժմ բանակցություններում միայն քննարկվում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում։