ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ադրբեջանցիները Խոզնավար գյուղին մոտակա իրենց դիրքերում նույն կերպ կանգնած են, ինչպես անցյալ տարի։ Ինժիներական, ամրացման աշխատանքներ ամռանն են իրականացրել, հիմա չեն անում։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը՝ նշելով, որ կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ։
Գրիգորյանը դժվարացավ նշել՝ ադրբեջանական կողմը հանե՞լ է դիրքերից ինժիներական աշխատանքների տեխնիկան։ «Բարձունքում են, չես կարող իմանալ՝ տեխնիկա կա՞, չկա՞։ Ամբողջ գյուղը 100%-ով 3 կողմից դիտարկվում է ադրբեջանական զինուժի կողմից», - եզրափակեց նախկին վարչական ղեկավարը։
Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը հրաժարվեց այս թեմայով մեկնաբանություն տալ՝ հորդորելով դիմել պաշտպանության նախարարություն։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։