ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ուկրաինան հետ է կանգնել Ռուսաստանի հետ ձեռք բերված ստամբուլյան պայմանավորվածություններից՝ գործընթացը վերադարձնելով փակուղի»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի ղեկավարը այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինի խոսքով՝ նախորդ օրը Կիևը ինչ-որ բան է փոխել իր դիրքորոշման մեջ բանակցությունների կապակցությամբ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն:
«Գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այժմ արդեն անվտանգության պահանջները առանձին են, իսկ Ղրիմի, Սեվաստոպոլի և Դոնբասի առնչությամբ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են բերվել այդ պայմանավորվածությունների շրջանակից: Այսինքն՝ Ուկրաինան իրեն և մեզ բոլորիս վերադարձրել է փակուղային իրավիճակ», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ճիշտ է, իրեն հաղորդել են, որ նախորդ օրը ուկրաինական կողմը կրկին ինչ-որ բան է փոխել, բայց այդ փոփոխության մանրամասները դեռ հայտնի չեն:
--00--ԱՀ