Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները գրավել են Քարագլուխը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

gsf

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է, որ չնայած հայտնի եռակողմ հայտարարությանը, Բաքուն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմն ու հարձակվել Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի վրա։ Ալիևի այս հայտարարությունը լուսաբանել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 



«Այսօր Ֆառուխ (Քարագլուխ - խմբ.) հայտնի է ամբողջ աշխարհին։ Լեռը հիմա մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ֆառուխն ունի կարևոր նշանակություն Խաչինչայ ջրամբարի համար։ Ֆառուխից հայկական ուժերը կրակում էին հարակից գյուղերի վրա», - ընդունել է իր իսկ իրականացրած հերթական ագրեսիան Ալիևը։

--00--ՍԳ