ՀՀ նախագահն ու Արգենտինայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների խորացման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։

Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը։



--00--ՀԶ