ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Մահացել է «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
«Մեծ ցավով պետք է հայտնենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք:
Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,-գրել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ջորջինան սպասում էին զույգ երեխաների՝ տղայի և աղջկա:
--00--ԱՀ