ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փաշինյանի և Պուտինի հանդիպումը նախատեսվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Բացի Պուտինից՝ Փաշինյանը կհանդիպի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կայցելի Նիժնի Նովգորոդ։
--00—ԼՄ