ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Գերմանիան 2022 թ․ Ռուսաստանին ռեկորդային գումար կվճարի էներգակիրների դիմաց, հայտնում է Deutsche Wirschafts Nachrichten պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի ծախսերը ՌԴ-ից նավթի ձեռքբերման դիմաց, նախորդ տարվա համեմատ, կարող են 11.4 միլիարդ եվրոյից աճել, մինչև 14.3 միլիարդ եվրո, իսկ գազի համար՝ 8.8 միլիարդ եվրոյից, մինչև 17.6 միլիարդ եվրո:
Բացի այդ, ածուխի ներկրման համար Գերմանիայից կպահանջվի վճարել մոտ 2 մլրդ եվրո:
--00--ՀԶ