ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ռուսական բանակը հատուկ գործողության երկրորդ փուլում պետք է լիակատար վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զինուժի հրամանատարի տեղակալ, գենարալ-մայոր Ռուստամ Մինեկաևը՝ Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միության տարեկան ժողովի ժամանակ:
«Հատուկ գործողության երկրորդ փուլի սկզբից, որն այժմ՝ բառացիորեն 2 օր առաջ մեկնարկել է, ռուսական բանակի խնդիրներից մեկն այն է, որ ՌԴ զինուժը լիակատար վերահսկողություն հաստատի Հարավային Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:
--00--ԿԿ