ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Մադրիդի «Ռեալի» և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի բանակցություններում անհամաձայնություն կա, հաղորդում է COPE-ը։
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածությունից հետո 100 միլիոն եվրո շատ գումար է պահանջել։ Արքայական ակումբը մերժել է Մբապեի լրացուցիչ պահանջները, ասված է հաղորդագրությունում։
Այս ֆոնին կա հավանականություն, որ ՊՍԺ-ն կկարողանա համոզել ֆուտբոլիստին կնքել կարճաժամկետ պայմանագիր մինչեւ 2024թ․ հունիս։ Նրա գործող պայմանագիրը կավարտվի հուլիսի 1-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 33 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։
--00--ՆՍ