ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Իսպանական ֆուտբոլային ակումբներ «Ռեալն» ու «Բարսելոնան» շուրջ 18 մլն եվրո կկորցնեն Չեմպիոնների միջազգային գավաթի չեղարկման պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով չեղարկվել է Չեմպիոնների միջազգային գավաթի 2020 թ․ ընկերական առաջնությունը։
«Ռեալն» ու «Բարսելոնան» 2020 թ․ առաջնության ընթացքում պետք է խաղային Լաս Վեգասի նոր մարզադաշտում։