ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Նրա խոսքով, միջնորդությունը ներկակացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։ Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, որ միջնորդության փաստական հիմքերը տարբեր են։ Սակայն դատավորը հրաժարվեց միջնորդությունը քննելուց։
--00—ԼՄ