ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Անընդհատ ապրել վախի մթնոլորտում, որի լավագույն դրսևորումը ԱԺ դարպասների զոդումն է, հնարավոր չէ։ Իրենք շատ լավ հասկանում էին, որ ժողովուրդը չէր գնալու ջարդել-փշրելու, բայց վախ ունեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Վախի դրսևորում էր նաև Փաշինյանի ու նրա թիմակիցների ծափը, ես կասեի՝ հիստերիկ ծափահարությունները ԱԺ-ում: Այս պահին վերլուծելով ներքաղաքական գործընթացները՝ կարող ենք ասել, որ իշխանությունն ու ընդդիմությունը հավասարվել են: Եվ եթե ընդդիմության ճնշումն ավելանա, վարչապետը շատ հանգիստ կհեռանա»,-ասել է Բադալյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: