ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Հայաստանում չկա խնդիր քողարկել ժողովրդավարության պակասը, Հայաստանում կա խնդիր կուռ համակարգ ստեղծել, որն աշխարհաքաղաքական դիրքորոշման առումով ունի միասնական պլատֆորմ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Այսօրվա խորհրդարանական բոլոր ուժերը կանգնած են նոյեմբերի 9-ի հայտարարության դիրքերի վրա, այն է՝ կողմ են, որ հետպատերազմյան վիճակն Արցախում սառեցվի, հաստատվի և տևական ժամանակ շարունակվի: Դրանից բացի, ԱԺ-ում բոլոր ուժերը կողմ են շարունակել ՌԴ-ի հետ ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում, և սա նշանակում է, որ այդ բոլոր ուժերն, ըստ էության, միասնական դիրքորոշում ունեն նաև ԵՄ-ի հետ վարվող քաղաքականության առումով, և այդ 2.6 մլրդ-ը մնաց օդում»,-ասել է Ղուկասյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործընթացներին:
Մանրամասները՝ տեսանյութում: