ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Իշխող քաղաքական ուժը, և հատկապես նրա ղեկավարը, երկու հիմնական մրցակից է տեսնում քաղաքական դաշտում, մեկը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է, որպես անհատ, երկրորդը ԲՀԿ-ն է որպես քաղաքական ուժ։ Այդ երկուսի դեմ են ուղղված հիմնական գործողությունները, մնացած քաղաքական միավորները առանձնապես էական նշանակություն ու դերակատարություն չունեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
ԱԱԾ նոր տնօրենի մասին խոսելով քաղտեխնոլոգը նշեց, որ գլխավոր նպատակն է ԱԱԾ-ն դարձնել վարչապետին ենթակա կառույց։
«Սակայն հարց է, արդյո՞ք կկարողանա նոր կադրը իրականացնել այդ դժվարին, եթե չասենք գրեթե անհնարին առաքելությունը»,- նշել է քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ