ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Կ․ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Մարդինի նահանգի Դերիքի գավառում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո այցելել է Դերիքի գավառապետ Էվրեն Չաքըրին, գրում է ermenihaber.am-ը։
Հանդիպմանը գավառապետ Չաքըրը նշել է, որ պատրաստ է օգտակար լինել, եթե եկեղեցին ունենա պահպանության կամ նորոգության կարիք։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ի հիշատակ այցելության գավառապետին է նվիրել Օսմանյան կայսրության շրջանի հայ նկարիչների մասին Կարո Քուրքմանի հեղինակած երկհատոր աշխատությունը։
Էվրեն Չաքըրը, իր հերթին, Կ․ Պոլսի հայոց պատրիարքին է նվիրել լուսանկար, որում պատկերված են Դերիքի եկեղեցու մեջ աղոթող հավատացյալները։
Հիշեցնենք, որ օրերս Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372-ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։
--00—ԼՄ