ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Ընդդիմություն կոչված ռևանշիստները ճգնաժամի մեջ են, դուրս գալու համար սխալ ճանապարհ են ընտրել: Իրենց պահանջով ընտրություն եղավ՝ մերժվեցին, տարին մեկ ընտրություն չենք անելու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով մոտ մեկ ամիս տևող ընդդիմության փողոցային պայքարին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կիրառած գործողություններին՝ պատգամավորը նշեց, որ, իր դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ ոստիկանությունը շատ համբերատար ու մեղմ է ցուցարարների նկատմամբ։
«Իշխանությունը հիմքեր ունի ուժ կիրառելու, բայց չի անում, շատ հանգիստ կարող էին այդ հրապարակը մի գիշերում մաքրել: Թող հիշեն, թե իրենց ժամանակ ոստիկաններն ինչ էին անում, այսօր ավելի քան մեղմ է վարվում, ու ճիշտ է անում: Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ Դեմիրճյան փողոցը համերգի տեղ չէ, իր ժամանակ ջրցան մեքենաներով, մահակներով՝ ոստիկանությունը մարդկանց ծեծում էր»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։