ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Կարող ենք գոռալ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց Ադրբեջանը չի ասելու՝ հասկացանք, ցտեսություն, պետք է հասկանալ, որ Արցախի անկախության մասով մենք դաշնակից չունենք: Միայն գոռալով, դրոշ վառելով ու ջահերով երթով չէ, Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային համաձայնությամբ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Բերձորը պետք է հանձնվի, պատգամավորը նշեց, որ Բերձորը միայն պատմականորեն է մերը, միջազգային ամբողջ միջավայրը գտնում է, որ դա Ադրբեջանի տարածք է. «Բերձորը մերը չէ, այնտեղ հայկական զորք կագնած չէ, ադրբեջանցիներն են թողել, որ ռուս խաղաղապահներ լինեն: Եթե պնդենք՝ Բերձորը մերն է, պետք է պատրաստ լինենք զորքով պաշտպանելու, բայց ոչ մեկը չի ասելու, որ Ադրբեջանն ագրեսոր է»:
Հարցին, եթե Բերձորը մերը չէր, ինչո՞ւ մինչև հիմա հանձման պահանջ չի դրվել, և այս իշխանության ժամանակ է հարցը բարձրացվել, պատգամավորը նշեց. «Նախկինում Լաչինի հանձման մասին քննարկում չի եղել, քանի որ խոստացել են հանձնել՝ իրենք էլ սպասել են»:
Մանրամասները՝ տեսանյութում։