ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:
Իրավապահները պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր: Նա աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե ամրանների վրա:
--00--ԱՀ