ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՉԺՀ բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Հայտնում է Գիտության կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:
Համագործակցության շրջանակներում չինական կողմը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ:
Մանրամասները՝ այստեղ։
--00—ԼՄ