ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Եթե Արարատ Միրզոյանը աչքերը լայն բացի, կտեսնի քաղաքական ճգնաժամը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանը, խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու մասին, նշեց, թե իշխանությունը ստորագրել է նվաստացուցիչ հայտարարությունը, մեզ էլ հիմա գոռոզությամբ ասում են, թե ուժեղ եք՝ չեղարկեք։
Պատգամավորի կարծիքով, նոյեմբերի 9֊ի հայտարարությունը հնարավոր չէ փոխել, բայց ներկայիս պայմանավորվածությունները առոչինչ են և որևէ ուժ չունեն, քանի որ իշխանությունը լեգիտիմ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։