ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Փաշինյանն այս ընդդիմության ծնունդն է, ամեն ինչ արել են, որ նա շարունակի իշխել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունը հանուն իշխանության նսեմացնում է ՀՀ արժանապատվությունը, նրա գործողությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՀՀ-ում գտնվելու ժամանակ քծնանքի սիմֆոնիա էին։
Նորիկյանի կարծիքով՝ ընդդիմադիրներն իրավունք չունեն բողոքեն Փաշինյանից և ստեղծված իրավիճակից, քանի որ սա իրենց ստեղծածն է, Արցախի հարցը տապալողները չեն կարող փրկել Արցախը։
Ըստ նրա՝ Արցախը փրկելու համար պետք է Արցախում ապրել, այլ ոչ թե Երևանում՝ կես միլիոն դոլարանոց տներում։
Մանրամասները՝ տեսանյութում։