Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News

R.jpg



Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների  հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։

Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։

Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում Թուրքիային պատկանող տարածքների վրայով:

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել Գերմանիային կողմնապահություն չդրսևորել այս հարցում, եթե հավակնում է ջանքեր գործադրել երկխոսության և լարվածության թուլացման համար:



--00—ՀԶ