ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Փաշինյանից հետո Էրդողանը խոսեց Պուտինի հետ. Անկարան ՌԴ-ից և ԱՄՆ-ից ազդակներ է ստանում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ՝ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը մի քայլ առաջ է հարաբերությունների կարգավորման գործում։ Ըստ քաղաքագետի՝ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ չեն սպառնում ռուսական ռազմական ներկայությանը, սա միֆ է, որն արհեստականորեն տարածվում է։
Սուրենյանցի վերլուծության համաձայն՝ գործընթացը, մեծ հաշվով, Մոսկվային ձեռք է տալիս։
Մանրամասները՝ տեսանյութում։