ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Հուլիսի 14-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծը։
Ըստ ԱԺ կայքէջում տեղադրված տեղեկության նիստը հրավիրվել է 18:30-ին:
Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Տեղեկացնենք, որ ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
--00--ԱՀ