ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Թալին համայնքի Արագածավան գյուղում թուրքերը հովիվներին չեն առևանգել, իրականությունն այն է, որ մեր 4 հովիվները ուզեցել են Արաքս գետում լողալ, բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել: Այս մասին 24News-ին վստահեցրեց Թալինի համայնքապետի ժամանակվոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը:
«Ի՞նչ թուրք, ի՞նչ գերի ընկնել, ինչ անասուն, ամբողջն ապատեղեկատվություն է: Ես խոսել եմ այդ հովիվների հետ ամեն ինչ նորմալ է, իրենք լավ են, նաև խոսել եմ մարզի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանության պետի և մարզպետի հետ, նման բան չկա: Այդ տարածքը, եթե ուզենան թուրքերը կամ հայերն անցնեն, ֆիզիկապես չեն կարող ջուրը վարար է»,-ավելացրեց Սափեյանը:
Նշենք, որ քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արագածավան գյուղում զինված թուրքերը 8 հովիվների իրենց անասունների հետ գերի են վերցրել:
--00--ԱՀ