ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 1, 24News
Գեղարքունիքում իրավիճակը նորմալ է, այս պահի դրությամբ կրակոցներ չեն հնչել: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
Նշենք, որ փորձագիտական համայնքի կողմից մտահոգություններ են հնչում, որ այս պահին լարված իրավիճակ է ոչ միայն Արցախում, այլ նաեւ Սյունիքի ու Գեղարքունիքի հարակից տարածքներում:
--00--ԶՀ