ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում ևս կհրապարակվի:
Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։
--00--ԶՀ