ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
--00--ԶՀ