ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների:
Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:
--00--ԶՀ