ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Այսօր միանում եմ բոլոր հայերին և սգում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է նա։
--00—ԻԴ