ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
«Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում»։
--00--ԱՀ