ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել.
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»
Տեղեկացնենք, որ այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։
--00--ԱՀ