Մասիսի և Էքս-ան-Պրովանսի միջև ստորագրվել է հարաբերությունների ամրապնդման նամակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

մասիս

 

Կարևորելով հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերությունները՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի տեղական իշխանությունների հրավերով Ֆրանսիայում է մեր համայնքի պատվիրակությունը՝ իմ գլխավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը․

«Այցի նպատակն է ստեղծել համագործակցություն՝ հաստատելով տևական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների միջև։

Երեկ Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց հարաբերությունների ամրապնդման նամակ, որով կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների և մեր քաղաքացիների միջև։

Հարաբերությունների ամրապնդման այս նամակը կլրացվի տեղական իշխանությունների կողմից արձանագրված համաձայնագրով, որում մանրամասն կներկայացվեն համատեղ գործողությունների հիմնական թեմաները»,- գրել է քաղաքապետը։ 

--00—ՍՊ