ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Կարծում եմ՝ «Սուրմալու»-ում ահաբեկչություն է եղել, ԱՄՆ-ն կարմիր քարտ ցույց տվեց Փաշինյանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա համոզմամբ՝ ամենևին էլ պատահականություն չէ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում է ահաբեկչության վտանգի մասին։ Այս համատեքստում Նահապետյանը դնում է հետևյալ հարցադրումը, թե ինչո՞ւ նույնը չեն անում ՌԴ-ի Իրանի և Չինաստանի դեսպանատները․
«Մի՞թե այդ երկրները մտահոգված չեն իրենց քաղաքացիների անվտանգությամբ, ինչպես ԱՄՆ դեսպանատունը»։
Փորձագետի պնդմամբ, ԱՄՆ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում իրադրությունը ապակայունանա, իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հարաբերական կայունություն լինի։
--00--ԱՀ