ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթը փաստաբան Դավիթ Ավագյանի կողմից 2022 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումն է։
ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:00-ին:
--00—ԶՀ