ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ:
Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի շահ մեր պետությունների:
Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն և եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
--00—ԶՀ