ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Միացյալ ազգային շարժման» անդամ Արթուր Մկոյանը բերման է ենթարկվել Ախալքալաք քաղաքում՝ ոստիկանների վրա կրակելու համար, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, հայտնում է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը։
Ընդդիմադիրը սեփական մեքենայից կրակել է ոստիկանների ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի։ Նա բերման է ենթարկվել քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում։ Մկոյանին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Սաակաշվիլիի կուսակցությունն իր անդամի կալանավորումն անվանել է «քաղաքական հետապնդում»։
--00—ԶՀ