ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Օգոստոսի 8-ի, ժամը 20:00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել, կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքից 27- ամյա երիտասարդ է մահացել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխելը:
--00—ՄՀ