ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը՝ Սամվել Անդրուշայի Եփրեմյանը, հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:
Կայքում հրապարակված ծանուցագրում նշված է, որ «վարչությունում Գագիկ Գուրգենի Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում «Մեգաֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ալյանս տերմինալ», «Ապեյրոն», «Չիմեգ» ընկերությունները և այլն։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ