ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հօգուտ լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի որոշում է կայացրել՝ արձանագրելով, որ Բելառուսը և Ադրբեջանը պատասխանատու են նրա նկատմամբ իրականացվող հետապնդման համար, գրում է «Փաստինֆո»-ն։
Երկու պետությունները պարտավոր են 180 օրվա ընթացքում ողջամիտ փոխհատուցում վճարել Լապշինին։
ՄԱԿ-ի ՄԻԿ-ն ուղիղ տեքստով արձանագրել է, որ Բաքվի բոլոր փորձերը՝ քրեականացնելու լրագրողների մուտքը Արցախ՝ հակասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքնեէի հռչակագրին, իսկ Բելառուսը չէր կարող նրան փոխանցել մի պետության, որտեղ նրան կարող էին խոշտանգել։
--00—ԶՀ