ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ազգային ժողովում ճգնաժամ չկա, առանց ընդդիմության էլ աշխատում ենք, թող ընդդիմությունը որոշի, թե իր ընտրողներն ինչի համար են իրենց գործուղել խորհրդարան: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Աժ նիստերը բոյկոտելու որոշմանը:
Նրա խոսքով, Արցախի հետ կապված հարցերով իրենք մշտապես խորհրդակցություններ են ունենում և ընդդիմությունը, հանրահավաքները չպետք է իրենց ստիպեն, որ մտածեն խորհրդարանում Արցախի հարցի մասին:
«Ընդդիմության փողոցային պայքարին, բոյկոտին չենք խոչընդոտել, բայց սահման կա, եթե պարտականությունները չկատարեն, հնարավոր է՝ ստիպված քայլերի գնանք: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ ընդդիմությունը, եթե իմփիչմենտի գործընթաց սկսի, ապա իշխանությունից իրենց միացողներ կլինեն, ապա ես վստահ եմ, որ ՔՊ-ից չեն միանալու գործընթացին, բայց իրենց որոշումն է, եթե օրենքը թույլ է տալիս, թող գործեն, կտեսնենք ինչով կավարտվի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ