ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են։ Այս մասին 24News-ին ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը՝ անդրադառնալով հրադադարի մասին լուրերին։
Նրա խոսքերով՝ սարերում դեռևս ծուխ, կրակ է երևում, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանի, գնդացիր և այլ զինատեսակներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ասաց, որ հրադադարի հաստատման մասին պաշտոնական տեղեկություն չեն ստացել։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ