ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Գիշերը Գեղարքունիքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ հանգիստ է եղել, սակայն առավոտյան ժամը 8:00-ի կողմերն ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել, քաղաքացիական օբյեկտները վնասներ չեն կրել։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Նրա խոսքերով, այս պահի դրությամբ կրակոցներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ