ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Զինվորները հարձակումը քնած են դիմավորել, հակառակորդն եկել է Փաշինյանի տված խոստումների հետևից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանի համոզմամբ, բարդ իրավիճակից դուրս գալու ելքը Փաշինյանի հեռացումն է։ Պատգամավորի կարծիքով, նա իր իշխանությունը պահում է հազարավոր երեխաների կյանքերի հաշվին։
Գրիգորյանի պնդմամբ, Ադրբեջանն այսքանով կանգ չի առնելու, և մենք կանգնած ենք տարածքային կորուստներ ունենալու վտանգի առջև։
--00—ԱՊ