ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի ներգրավվածության հարցում անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Թուրքիան պետք է առավել ներգրավվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:
«Այստեղ կարևոր է միայն հակամարտող երկու կողմերի` Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետը: Միայն նրանք կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման հարցում այս կամ այն հանրապետության մասնակցությանը»,- ասել է նա:
--00--ԱԹ