Ադրբեջանի ագրեսիան հետախուզական բնույթ ուներ, ստուգեցին հիմնական խաղացողների արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը նախապատրաստվում են խոշոր բախումների, հայ-իրանական, իրանա-ադրբեջանական սահմանին կուտակված են բավականին խոշոր ստորաբաժանումներ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը անդրադառնալով սեպտեմբերի 12-ի գիշերը Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններին:

«Ադրբեջանի այս ագրեսիան հետախուզական բնույթ ուներ ստուգելու հիմնական խաղացողների արձագանքը, թե ի՞նչ կլինի, եթե իրենք անցնեն ՀՀ-ի մասնատման»,- նշեց նա:

Աբովյանի համոզմամբ, իշխանությունն իրականության հետ չի առերեսվում, երազանքների մեջ է. «Իշխանության ասած խաղաղության օրակարգը բերեց պատերազմ և հիմա աչքերը չռած, զարմացած ասում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղություն չեն ուզում, զավեշտի է նմանվում այս ամենը: Երկրի անվտանգության բանալիները հանձնել են բոլորին, ասում են՝ խոսք տվեք, որ մեզ բան չի լինելու, ինչը բերում է երկրի ապամոնտաժման»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

--00—ԻԴ